«Արցախյան շարժման տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր ուղերձում առանձնահատուկ կարևորություն տվեց հիշողության դերին ազգային ինքնության և քաղաքական պայքարի մեջ։ Նա ընդգծեց, որ պատմական հիշողությունը ոչ միայն անցյալի վերհիշում է, այլ նաև գործելու կամք՝ պահպանելու ազգային ինքնությունն ու դիմադրելու արտաքին և ներքին սպառնալիքներին։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իշխանության հակապետական և հակազգային գաղափարախոսությանը՝ նշելով. «Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»։