Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար