Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ից մինչև փետրվարի 21-ը՝ առավոտյան ժամը 9-ը, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, Երևանի շտապօգնության ծառայությունն ընդհանուր առմամբ ստացել է 831 կանչ։ Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց «Շտապօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։