«Նիկոլ Փաշինյանը այդ փողը տնի՞ց է բերում, Աշոտիկի բերնից կտրում Լեռնականում մանկապարտե՞զ է կառուցում: Գոյություն ունի պետական բյուջե, հարկերով այդ բյուջեն կուտակվում է, ոչ միայն հարկերով, նաև իրենց վերցրած աննորմալ վարկերով, որ արտաքին պարտքը հասել է արդեն պարզ չէ՝ որտեղ: Տեսեք, 2018-ից մինչև 2024 թվականը Գյումրու համայնքապետարանը ամենաշատ սուբվենցիոն ծրագրերն է ապահովել: 2018 թվականից մինչև անցած տարի, երբ որ տեղի ունեցավ քաղաքապետի աթոռազավթում, Գյումրին երբեք ՔՊ-ի քաղաքապետ չի ունեցել»,- հայտարարեց Ռուբեն Մխիթարյանը: