Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական (Բունդեսթագի) արտահերթ ընտրություններ են: Շուրջ 60 միլիոն գերմանացիներ կկարողանան քվեարկել իրենց երկրի ապագայի համար։ 2021թ. ընտրություններում գերմանացիները քվեարկեցին ձախ կենտրոնամետ դաշինքի օգտին։ Այժմ սպասվում է փոփոխություն դեպի աջակողմյան ուժեր, թեև մասնագետները պնդում են, որ արդյունքում Գերմանիայի քաղաքական կուրսը շատ չի փոխվի: