Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA օրենքի (Foreign Agents Registration Act) ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։