Ռուսական կողմն ակնկալում է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը: