Ղարաբաղի կործանման մեղքն այլոց վերագրելու եւ «Իրական Հայաստան» արհեստածին գաղափարախոսության առաջմղման համատեքստում իշխանությունները հաճախ են խոսում մի քանի կարեւոր արժեքների մասին։ Այն արժեքները, որոնց մասին բարձրագոչ ճառերով են խոսում վարչապետից մինչեւ ՔՊ-ական պատգամավոր եւ ՔՊ-աջակից, իսկապես բարձր արժեքներ են, բայց, ցավոք, նրանք չեն հասկանում, որ այդ բարձր արժեքների արժեզրկման պատճառը հենց նրանք են՝ նրանց գործելակերպն