Բժիշկները երկու անգամ այցելել են «Ազատության» հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին, Վարդան Ավագյանին եւ Վարազդատ Ալավերդյանին: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ առաջին այցը եղել է հացադուլավորների կանչով, քանի որ ցրտահարվելու վտանգ կար վրանի հետ կապված: Մեզ ասացին, որ ոստիկանները թույլ չէին տալիս վրանի կողքերը փակել, սակայն խնդիրն ի վերջո կարգավորվել է: