Այսօր, երբ դեռ ողջ ենք մենք՝ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդի ականատեսներս, գոյություն ունի այդ իրադարձությունների որոշակի ընկալում: Այդ ընկալումը, ինչպես ամեն ինչը մեզանում, բեւեռացված է: Թե ո՞ր ընկալումն է «հաղթելու», երբ մենք չլինենք, հիմա դժվար է ասել: Բայց որոշ ենթադրություններ ես, այնուամենայնիվ, ունեմ: Ի՞նչ էր Հայաստանի համար 1990-ականների առաջին կեսը՝ «ցրտի-մթի տարինե՞ր», ինչպես որ դա