Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։