Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։