Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հարցազրույցի սղագրությունը ներկայացնում ենք ստորև. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Թուրքիայի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցների հարգելի ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Որքան հիշում եմ, սա աննախադեպ առիթ է և աննախադեպ ֆորմատ, այսինքն՝ նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք տեղի չի