Հայրենաճանաչողական այցով Հայաստանում են Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի ավագ սաները։ Նրանց ուղեկցում է վարժարանի տնօրեն Րաֆֆի Սարգսյանը։ Ակն ընդ ական գրական ստեղծագործողների և վավերագրողների համայնքի ու Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մարտի 16-ին կայացավ հանդիպում Կանադայից ժամանած խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Համազգայինի Արցախի գրասենյակի Մասիս քաղաքի սաները, Արցախի գրողների միության անդամներ, ինչպես նաև արցախցի