Հայ-թուրքական սահմանից ռուսներին հանելու որոշում այս պահին չկա. ԱԱԾ տնօրեն
Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:
«2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին...
