ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու և նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: