Հենց այս հարցում է, որ իշխանության ու նրա քարոզչական բատրակների տրամաբանությունը «կախվում է»: 2020 թ. պատերազմում պարտությունից, հազարավոր զոհերից հետո հայ ժողովրդի՝ արժանապատվության նշույլ ունեցող բոլոր ներկայացուցիչները լցված են վրեժով, վենդետայի ցանկությամբ: