Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը կապված է փաստաբան Արամայիս Հայրապետյանի կողմից՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանելու գործընթացի հետ։ Մեզ հասած տեղեկություններով, քրեական գործում մասնավորապես գրված է․ «2024 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում