Դեռ ուշ չէ՝ վերացնելու Ղարաբաղի հայերի էթնիկ զտման հետեւանքները, ասել է ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էբի ՄկԴուգըլը՝ Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում։ «Այս շաբաթ լրանում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 100 հզր էթնիկ հայերի՝ իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղից վտարման երկրորդ տարելիցը։ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Ռասայական խտրականության