Ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին. «Փաստ»
Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ» այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով: Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, ու՝ որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի: