Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթականդատական նիստն է տեղի ունեցել։ Բաքվի զինվորական դատարանում նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ դատական նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով։ Մասնավորապես, իր եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Իր խոսքում նա նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել իր հակափաստարկները։