Մարզի բոլոր տարածաշրջաններում այս պահին տեղումներ են։ Ջաջուռի հատվածում բուք է, մարզի ճանապարհների տեսանելիությունը թույլ է։ Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները։ Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ