Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների: Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը: Վարչապետի աշխատակազմի