Նախաստորագրված խաղաղություն՝ Բաքվի նախապայմաններով. հայ-ադրբեջանական 2025-ը
2025-ին էլ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չստորագրվեց: Բայց նախաստորագրվեց՝ ադրբեջանական պահանջներից մեկի՝ Մինսկի խումբը լուծարելու՝ Երևանի համաձայնության դիմաց:
Չստորագրվեց, քանի որ Ադրբեջանը եւս մեկ նախապայման ունի՝ Հայաստանի սահմանադրությունը պետք է այնպես փոխվի, որ դրանում չլինի Անկախության հռչակագրին հղումը: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին կետն, Ադրբեջանի կարծիքով, իր նկատմամբ տարածքային պահանջ է: Երևանը այդպես չի համարում, բայց և մտադիր է փոխել Մայր...
