Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական