Добавить новость
ru24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. CNN

0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գրենլանդիան պատրաստ է քննարկել կղզում ամերիկյան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների հնարավոր տեղակայման հարցը։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Ես լիովին համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և հյուսիսային ուղղությամբ իրավիճակի գնահատմանը, մենք բոլորս ունենք նույն դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Գրենլանդիային, ապա գիտեմ, որ նրանք բաց են ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար։ Այդ առումով որևէ խնդիր չկա, քանի որ առկա են համապատասխան համաձայնագրեր»,- նշել է Ռյուտեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն հնարավոր է գրավել՝ միաժամանակ սպառնալով բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե Կոպենհագենը փորձի խոչընդոտել այդ գործընթացին։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շարունակաբար մերժում է ԱՄՆ-ի նման առաջարկները՝ ընդգծելով, որ Գրենլանդիան իր երկրի անբաժան մասն է։

The post Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. CNN first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса