Добавить новость
ru24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սլովակիայում հարձակման է ենթարկվել հայտնի լրագրող և սյունակագիր Պետեր Շուտցը. CPJ

0

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists) կոչ է արել Սլովակիայի իշխանություններին լիարժեք հետաքննություն անցկացնել Պետեր Շուտցի նկատմամբ իրականացված ֆիզիկական հարձակման կապակցությամբ և արագ պարզել՝ արդյոք նա թիրախավորվել է իր մասնագիտական գործունեության համար։

«Պետեր Շուտցի վրա հարձակումը խորապես մտահոգիչ զարգացում է Սլովակիայում մամուլի համար գնալով թշնամական դարձող միջավայրում»,-ասել է CPJ-ի Եվրոպայի ներկայացուցիչ Աթիլա Մոնգը՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է հստակ ազդակ ուղարկեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունը անընդունելի է։

Հունվարի 10-ին անհայտ անձը Կոշիցե քաղաքի առևտրի կենտրոնում թիկունքից հարձակվել է Շուտցի վրա։ Նա հարված է ստացել գլխին հանրային զուգարանում, ընկել գետնին և ավելի ուշ հայտնաբերվել անցորդի կողմից։ Հարձակման հետևանքով լրագրողը ստացել է ազդրի կոտրվածք և ենթարկվել վիրահատության։

Շուտցը Սլովակիայի ամենահայտնի սյունակագիրներից է և աշխատում է օրաթերթ SME-ում։ Նա հաճախ քննադատել է գործող կառավարությանը՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ղեկավարությամբ։ Դեպքից հետո թերթի գլխավոր խմբագիր Ռոման Կրպելանը պահանջել է մանրակրկիտ հետաքննություն՝ պարզելու հարձակման դրդապատճառները։

Թեև սլովակ պաշտոնյաները դատապարտել են բռնությունը, իշխանական կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ իրենց հայտարարությունները ուղեկցել են լրագրողի հասցեին քննադատությամբ։ Ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ Էշտոկը ակնարկել է, թե Շուտցի «բևեռացնող» խոսքերն են «թեժացրել հույզերը», իսկ փոխվարչապետ Տոմաշ Տարաբանը նրան մեղադրել է «ծայրահեղ ագրեսիվ հայտարարությունների» մեջ՝ անգամ նշելով, որ լրագրողը պետք է բանտում լինի։ 2025-ի սեպտեմբերին Շուտցը աղմուկ էր բարձրացրել՝ մի սյունակում գրելով, որ Ֆիցոյի կառավարության դեմ «ամենաարդյունավետ պաշտպանությունը» նրա աջակիցների «ապամարդկայնացումն» է, ինչից հետո թերթը ներողություն էր հրապարակել։

CPJ-ի 2024 թվականի առաքելության ընթացքում սլովակ լրագրողները հայտնել էին «կազմակերպված ճնշումների» մասին՝ քաղաքական գործիչների հրապարակային և առցանց հարձակումներով, որոնք սոցցանցերում բազմապատկվում են աջակիցների կողմից։ Մի շարք լրագրողներ զգուշացրել էին, որ նման հարձակումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության՝ ինչպես 2018-ին, երբ սպանվեց հետաքննող լրագրող Յան Կուցիակը։

Կոշիցեի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հարձակման փաստով։ CPJ-ն մեկնաբանության հարցում է ուղարկել Սլովակիայի Ներքին գործերի նախարարությանը, սակայն պատասխան չի ստացել։

The post Սլովակիայում հարձակման է ենթարկվել հայտնի լրագրող և սյունակագիր Պետեր Շուտցը. CPJ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса