Միավորված Ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) միջազգային առևտրի վիճակագրության վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվել նաև Թուրքիայից Իսրայել մատակարարումներին։ 2024-ի մայիսի 2-ից Թուրքիան հայտնել էր, թե իբր ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, իսկ արտահանումը՝ զրոյացրել։