Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով որևէ զինծառայող չի սպանվել։ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ նախարարի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով ՀՀ զինված ուժերում, այնուամենայնիվ, զինծառայողների մահ գրանցվել է։ Ասուլիսում, պաշտպանության