Այսօր մեր մեծ ընտանիքը ունեցավ ծանր կորուստ։ Մահացել է Մուրադ Հասրաթյանը։ Նա իր հոր` Մորուս Հասրաթյանի, իր մոր` Սիրանույշ Մարտիրոսյան-Հասրաթյանի և իր մեծ ընտանիքի շատ անդամների պես հավատում էր պատմությանը, դրանում հայերի նշանակալից դերին և ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։