Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների