«Թագուհի Թովմասյանը կին չէ՞ր, որ իրենց պատգամավորը, խմբակցության քարտուղար լինելով, ասաց` գնա, սեռավարակի թեստ հանձնիր: Ո՞ւր էին այդ ժամանակ կանանց դատապարտումները, որ այսօր հարձակվել են մի ինչ-որ անհաջող ձեւակերպման համար». «Հրապարակ»
Հայաստանը մի երկիր է, որտեղ բոլորը, այդ թվում՝ կին ընդդիմադիր գործիչները, բուլինգի են ենթարկվում եւ թիրախավորվում իշխանականների ու իշխանական ֆեյքերի կողմից: Նրանցից մեկը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: