Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։ «Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,–գրել է Փափազյանը։