Հայկ Ֆարմանյան. «Առաջարկում ենք լուծել նաև սոցիալական խնդիր այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների»
Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի հունվարի մեկից գործող իշխանությունները կրկնապատկել են շրջանառության հարկը, որը առաջացրել է լուրջ սոցիալական խնդիրներ և որի պատճառով բազմաթիվ ընկերություններ՝ մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ, փակվել են, որը ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի, հարկերի կորուստ: