Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով. Արման Թաթոյան
Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։ Այս իշխանության պատճառով մենք մշտապես նահանջողի դիրքերում ենք. Արման Թաթոյան