Այս վտանգավոր զարգացումը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են կեղծ «դատավարություններով» ազատազրկել։ Այս «դատավարություններով» Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես «ագրեսոր պետություն», հայերին՝ «թշնամանք տարածող ժողովուրդ, որը խաղաղ ապրել չգիտի», հայը ներկայացվում է որպես «ահաբեկիչ ու ցեղասպան». «Միասնության թեւեր»