Եկող հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների օրվա մոտեցմանը զուգահեռ՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում խուճապն ահագնանում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել: Մինչեւ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը 18-20 տոկոսն է պատրաստ քվեարկել նրա օգտին: Լավատեսության առումով վերջին ամիսներն էլ ավելի անհուսալի դուրս եկան՝ ոչ մի առաջընթաց, հանրային վստահության