Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է մեկ միավորով. Transparency International
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները: Ըստ հրապարակման՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ):
Ըստ Transparency International-ի հրապարակման, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գերազանցում է հարևան երկրների և ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի ԿԸՀ արժեքները, բացի Վրաստանից։
Կոռուպցիայի ընկալման...
