Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով: Հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից։ «Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում»,-ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն