Վրաստանում կացության թույլտվության ստացման գործընթացը հնարավոր է սկսել նաև առցանց ռեժիմով։ Պետական սերվիսների զարգացման գործակալության պարզաբանմամբ` դրա համար դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով վերբեռնի անհրաժեշտ փաստաթղթերը, կապ հաստատի հեռավար սպասարկման ծառայության աշխատակցի հետ և ուղիղ էլեկտրոնային հաղորդակցության ռեժիմով հայտնի, որ ցանկանում է կացության թույլտվություն ստանալ։