Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report.az կայքը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր լրագրողների տված հարցին, թե՝ արդյո՞ք նախագահ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կայանալու է Հայաստանում՝ մայիսին, պատասխանել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երեւանում՝ մայիսին, նախատեսված չէ»։