2026-ի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ուժեղացնում է տեղեկատվական անվտանգության սահմանները։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված մեդիային վերաբերող օրենսդրական փոփոխություններն իշխանությունները ներկայացնում են որպես օտարերկրյա տեղեկատվական ներգործությունից պաշտպանության մեխանիզմի ներդնում։ Ընդդիմությունն այլ վտանգներ է տեսնում՝ գրաքննություն է իրականացվելու։ 2025թ. փետրվարի 13-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և