Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը անմեղ է ճանաչել Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին։ Հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը: «Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործը, իսկ որ առավել ճշմարիտ է՝ քաղաքական հետապնդումն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել եւ հռչակել ամբաստանյալներ