Արծվիկ Մինասյանը փաստեց՝ Վենետիկի հանձնաժողովը, երբ տվել է բարեփոխումների իր մոտեցումները, արձանագրել է, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, և աստիճանաբար պետք է դուրս գա այս իրավունքը նախարարի գործառույթից, քանի որ այս գործառույթն իշխանության միջամտությունն է դատական համակարգին։