Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։