Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բելգիայում լայնածավալ գործադուլի պատճառով սպասվում է տրանսպորտային ճգնաժամ

0

Բելգիայում մարտի 12-ին սպասվում է տրանսպորտային լուրջ խափանումներ՝ լայնածավալ գործադուլի պատճառով։ Գործադուլը կազդի ինչպես ավիափոխադրումների, այնպես էլ հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Բրյուսելի երկու օդանավակայաններում արդեն չեղարկվել են բոլոր մեկնող չվերթները։ Այն ուղևորներին, որոնք ավիաընկերություններից դեռևս ծանուցում չեն ստացել, խորհուրդ է տրվում նախապես ստուգել իրենց թռիչքի կարգավիճակը։

Սպասվում է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքի զգալի կրճատում․ ավելի քիչ կաշխատեն գնացքները, ավտոբուսներն ու այլ տրանսպորտային միջոցները։ Միջքաղաքային գնացքների աշխատակիցներն արդեն գործադուլ էին հայտարարել մարտի 9-ից մինչև 11-ը։

Սա արդեն ութերորդ գործադուլն է Բելգիայի ավիացիոն ոլորտում 2025 թվականի սկզբից ի վեր։ Գործադուլների հիմնական պատճառը կառավարության ծրագրած սոցիալական բարեփոխումներն են, որոնց շրջանակում նախատեսվում է վերանայել սոցիալական աջակցության համակարգը և կրճատել պետական վճարումները քաղաքացիներին։

Կառավարությունը այս քայլերով ցանկանում է մինչև 2030 թվականը խնայել շուրջ 10 միլիարդ եվրո՝ համապատասխանելու համար Եվրամիության պահանջներին պետական պարտքի սահմանափակման վերաբերյալ։ Միաժամանակ, որպես ՆԱՏՕ-ի անդամ, Բելգիան պարտավորվել է ավելացնել նաև իր պաշտպանական ծախսերը։

The post Բելգիայում լայնածավալ գործադուլի պատճառով սպասվում է տրանսպորտային ճգնաժամ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса