Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր

0

Կանադայում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Ավիվա Դաբրուզինի հետ նախատեսված հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։ Այդ մասին տեղեկանումե նք ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անահիտ Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Մոնրեալում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության հետ կայացած հանդիպումներին՝ նվիրված COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և Հայաստանի նախագահության առաջնահերթություններին։

Զրույցի շրջանակում քննարկել ենք Հայաստանում նախատեսվող COP17 գագաթաժողովի կազմակերպչական և բովանդակային մի շարք հարցեր, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։

Մտքեր ենք փոխանակել նաև կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականության և գլոբալ բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է COP17-ի հաջող կազմակերպման կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի»,- նշված է գրառման մեջ։

The post ՀՀ ՇՄ նախարարը Կանադայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող COP17 գագաթնաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса