«Բնություն հանուն առողջության» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել Երևան քաղաքում մեծ ծավալների, առանց մասնագիտական հիմնավորման ծառահատումների վերաբերյալ Սիրելի՛ երևանցիներ, Երևանում ծառահատումները և անառողջ էտը դարձել են քաղաքի աղետի սպառնալիք։ Մենք` Բնություն հանուն առողջության նախաձեռնության անդամներս, առաջարկում ենք` սկսել ստորագրահավաք, որը կուղղվի Երևանի քաղաքապետարանին` պահանջով, դադարեցնել ծառասպանդը և Երևանի կլիմային ո’չ համապատասխան ծառերի տունկը, որը չի