Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Խաղաղության մասին խոսում է մի ուժի ղեկավար, որը եղել է պատերազմի հրձիգ, առածը կասեր՝ «աշխարհ, կանգնիր, իջնող կա». Խաչատրյան 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայ ազգային կոնգրես կուսակցության  անդամ Արմեն Խաչատրյանը

– «Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ, եթե շարունակում ենք, նշանակում է նոր պատերազմ» Նիկոլ Փաշինյանի միտքն է սա, պարո՛ն Խաչատրյան։ Ըստ էության Փաշինյանն ասում է, որ եթե իր քաղաքական թիմը չընտրվի, խաղաղություն չի լինի։ Իսկապե՞ս հայ հասարակությունը պետք է ընտրի խաղաղության ու պատերազմի միջև։ 

– Շատ տևական ժամանակ՝ 1996-ից սկսած, մեր քաղաքական, գաղափարական պայքարը գնացել է այդ երկու ուղղությամբ՝ խաղաղության կուսակցության և պատերազմի կուսակցության: 1998-ին խաղաղության կուսակցությունը կրել է պարտություն, ու մինչև 2020 թվականի աղետաբեր պատերազմը Հայաստանում իշխել են բացառապես պատերազմի կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցություն, որի ղեկավարը մինչև իշխանության գալը հանդես էր գալիս առավելապաշտական հռետորաբանությամբ, իսկ վարչապետ դառնալուց հետո հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ, ինչպես հետո արդեն հայտնի դարձավ, 2019-ին մերժել էր համանախագահների, ըստ էության, հայանպաստ առաջարկը, որով և բացել էր պատերազմի մուտքը Արցախ և Հայաստան: Հիմա խաղաղության մասին խոսում է մի ուժի ղեկավար, որը եղել է պատերազմի հրձիգ, այստեղ ժողովրդական առածը կասեր՝ «աշխարհ, կանգնիր, իջնող կա»: 

Ասեմ ավելին, եթե մինչև 2020 թվականը մենք իսկապես ունեցել ենք խաղաղության ու պատերազմի կուսակցությունների հակամարտություն, ապա 2020-ից հետո ձևավորվել է երրորդ քաղաքական ուղղվածություն, որը պարտության կուսակցությունն է: Այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որի քաղաքականության նպատակն ու արդյունքները խոսում են բացառապես պարտության ու կապիտուլյացիայի մասին, ընդ որում՝ երկարատև, շարունակական կապիտուլյացիայի ընթացքի մասին: Այսօր այդ կուսակցության ղեկավարի՝ խաղաղության ու պատերազմի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, դա զավեշտ է: 

Մենք պետք է մեր ժողովրդին կարողանանք հասցնել հետևյալ միտքը, որ ձեզ հետ պատերազմի մասին խոսում է մի մարդ, որը գլխավորելով պատերազմի կուսակցությունը՝ Հայաստանը տարել է աղետի, որից հետո ձևավորել է պարտության կուսակցությունը ու Հայաստանի անկախությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը ուղղակի դրել է հարվածի տակ:

– Ստացվում է, որ Փաշինյանի առաջ քաշած այդ օրակարգը արհեստակա՞ն է:

– Օրակարգն արհեստական չէ, արհեստական է իրեն խաղաղության կուսակցության ղեկավար դիրքավորելը, սա ոչ միայն արհեստական է, այլ նաև կեղծիք է ու անամոթ սուտ: 

– Ըստ էության, համաձա՞յն եք, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի ու խաղաղության միջև:

– Մեր ժողովուրդը 2017-ին թեև քվեարկել է խաղաղության օգտին՝ մոտավորապես 2%, այնուամենայնիվ, մեր ժողովուրդը պատերազմին քվե չի տվել, հանգամանքների բերումով է ստացվել այնպես, որ մեր ժողովուրդը քվեարկել է պատերազմի կուսակցությանը:

Որևէ ժողովուրդ պատերազմ չի ուզում ու չի ձգտում դրան, դա էլիտաների խնդիրն է, այո՛, էլիտաները մշտապես խաբել են մեր ժողովրդին, կան փաստեր, որ մեր ազգի քաղաքական, մտավոր էլիտայի հայտնի մարդիկ համոզել էին մեր ժողովրդին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, չկա Ղարաբաղի հարց: Խաբել են ժողովրդին, իսկ ժողովուրդը պարտավոր չէ քաղաքագետ լինել, պարտավոր չէ վերլուծել քաղաքական, միջազգային գործընթացները, էլիտան պետք է ժողովրդի հետ անկեղծ լինի: Բոլորը պետք է խոսեն խաղաղության մասին, բոլորը, բայց խաղաղության մասին խոսի մի մարդ, որը հրձիգն է եղել պատերազմի, առնվազն անբարոյականություն է:  

– Ինչո՞ւ է Փաշինյանը վստահեցնում հանրությանը, որ Արցախի մասին խոսելը սադրանք է, սպառնալիք ՀՀ անկախության համար։ Իրապես կա՞ այդ վտանգը։ 

– Վաղուց Փաշինյանը հայկական օրակարգի սպասարկուն չէ, ում օրակարգը կուզեք՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի, բայց ոչ երբեք Հայաստանի: Նրա այս բոլոր հակահայկական գործողությունների մեջ՝ հայկական արժեքների քանդում, Եկեղեցու քանդում, հարձակումները Արցախի մասին հիշողությունների դեմ, Ցեղասպանության դեմ, բոլորը ոչ հայկական օրակարգ են: 

Ինչո՞ւ է այս օրակարգն առաջ տանում, որովհետև նա չունի այլընտրանք, նրա միակ հենարանը մնացել են այդ օրակարգերը ստեղծող կենտրոնները, ու նա պարտավոր է այդ օրակարգն այստեղ պաշտպանել, որովհետև ինքը խնդիր ունի իր իշխանությունը պահպանելու, մեծ հաշվով, դեմ էլ չէ այդ օրակարգը սպասարկելուն:

– Մեծ ցանկության դեպքում անգամ՝ մոտ ապագայում հնարավո՞ր է վերսկսել Ղարաբաղյան շարժումը, որ Փաշինյանը մատնանշում է այդ հանգամանքը։

– Անգամ իմ կատուն հասկանում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, հիմա իմաստուն հայացքով լսում է ինձ ու հասկանում, որ Ղարաբաղի հարցը փակված է, ցավոք սրտի, չկա Ղարաբաղի հարց: Նիկոլ Փաշինյանն այնպես է փակել Ղարաբաղի հարցը, որ այսօր մեզ համար շատ ավելի հեշտ ու անվտանգ է լինել Կարսում, Վանում, Սասունում, Մուշում, Անիում, քան Ղարաբաղում: Չկա Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյանը թաղել է Ղարաբաղը, ոչ միայն Ղարաբաղի հարցն է թաղված, այլ նաև Ղարաբաղն ամբողջությամբ այսօր այնպիսի օկուպացիայի տակ է, որից ազատվելը բացառապես հնարավոր է մի դեպքում՝ երբ հրաշք կկատարվի: 2023-ին Փաշինյանը վերջնական այնպիսի շիրմաքար դրեց Արցախի վրա, որ այսօր Արցախի հարցի մասին, բացի Նիկոլ Փաշինյանից, որևէ այլ մարդ չի խոսում: Այս թեման շահարկում է նախընտրական տրամաբանությունից ելնելով, ժողովրդին վախեցնելու համար, որովհետև մարդիկ իսկապես վախեցած են պատերազմից, արհավիրքներից, ու ինքը փորձում է մահակ սարքել գոյություն չունեցող այդ հարցից  ու այդ վախի մթնոլորտում իր համար քվե ապահովել, այլ բան չկա: 

– Պարո՛ն Խաչատրյան, ձեր գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին ինչի՞ և ինչի՞ միջև պետք է ընտրություն կատարի, եթե առաջնորդվենք Փաշինյանի տրամաբանությամբ։ 

– ՀՀ քաղաքացին պետք է ընտրի Հայ ազգային կոնգրեսի ու մյուս ուժերի միջև: Իրատեսության առումով գոնե, մենք երբեք մեր ժողովրդին չենք խաբել. 1996-ին չենք ասել անկախ Արցախ, թեև դե ֆակտո հասել էինք անկախ Արցախի, 1998-ին, գնահատելով իրավիճակը, թողել ենք իշխանությունը, հետագա տարիներին խոսել ենք փոխզիջումների մասին: Որևէ դեպքում մենք չենք խաբել մեր ժողովրդին: 

Ես Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու շատ այլ ուժերի չեմ առանձնացնի իրարից, որովհետև այդ բոլոր ուժերը խաբել են մեր ժողովրդին՝ համոզելով, որ կարող են Արցախի անկախությանը հասնել, որ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, որ եթե պետք լինի՝ չորս շրջան էլ կգրավենք, Բաքվում թեյ կխմենք և այլն, ու այդ ընթացքում լուծել են նեղ կուսակցական շահեր: Պետք է ընտրությունը կատարվի իրատես իրական Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի կեղծ իրական Հայաստանի միջև:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Խաղաղության մասին խոսում է մի ուժի ղեկավար, որը եղել է պատերազմի հրձիգ, առածը կասեր՝ «աշխարհ, կանգնիր, իջնող կա». Խաչատրյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса