Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանը ցանկանում է ամբողջությամբ ու ընդմիշտ վերջ տալ պատերազմին տարածաշրջանում. Արաղչի

0

Իրանը չի պատրաստվում ընդունել հրադադարի որևէ առաջարկ, և պաշտոնական Թեհրանի համար ընդունելի միակ տարբերակը պատերազմը ամբողջությամբ դադարեցնելն է։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ թեև մի շարք բարեկամ երկրներ առաջարկում են միջնորդական նախաձեռնություններ, Իրանը չի ընդունում ժամանակավոր հրադադար։ Փոխարենը, Թեհրանը պատրաստ է քննարկել միայն այնպիսի առաջարկներ, որոնք կապահովեն պատերազմի լիարժեք ավարտը, կբավարարեն իր նախապայմանները և կներառեն Իրանին հասցված վնասների փոխհատուցում։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում իրավիճակ, երբ կարճ դադարից հետո հակամարտությունը կրկին վերսկսվի․ «Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի ամբողջությամբ և ընդմիշտ՝ ողջ տարածաշրջանում»։

Նա նաև նշել է, որ տարբեր երկրներ կարող են միջնորդի դեր ստանձնել, այդ թվում՝ Չինաստանը, որն արդեն նախկինում մասնակցել է տարածաշրջանային միջնորդական գործընթացների։

Դիմելով ամերիկացիներին՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ սա ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի պատերազմն է՝ այն բնութագրելով որպես Իսրայելի նախաձեռնած հակամարտություն, որի հետևանքներից տուժում են թե՛ տարածաշրջանի, թե՛ ԱՄՆ-ի քաղաքացիները։

The post Իրանը ցանկանում է ամբողջությամբ ու ընդմիշտ վերջ տալ պատերազմին տարածաշրջանում. Արաղչի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса